211652_close_icon
views-count73059 դիտում article-date 17:34 27-09-2017

Գյումրի քաղաքի Մ. Նալբանդյանի անվան համալսարանում կրքերը չեն հանդարտվում. ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան Պետական Համալսարանում» շարունակվել է ուսանողների դասադուլը: Համալսարանի բակում ուսանողների հետ միասին ակցիային մասնակցում են համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկայնն ու Գագիկ Համբարյանը: Թ՛ե ուսանողները և թե՛ նշված դասախոսները պահանջում են Շիրակի մարզի դատախազությունից, որպեսզի անկախ հանձնաժողովը ֆինանսական և այլ ստուգումներ կազակերպեն համալսարանում, ինչից հետո կպարզվի, որ «ռեկտորը ավերում է բուհը»: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ուսանողները բաձրաձայնում էին նաև, որ իրենց բողոքի ակցիան ոչ ոքի կողից չի ուղորդվում և իրենք պայքարելու են մինչև վերջ, որպեսզի արդարությունը վերականգվի և որ ռեկտորը չպետք է ինքնագլուխ, չհիմնավորված որոշումներ կայացնի: Մեր գործընկեր [url=http://www.aravot.am/2017/09/26/909829/]Aravot.am[/url] էլեկտրոնային լրատվամիջոցին էլ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել է. «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն համապատասխան դատախազին հանձնարարվել է ուսումնասիրություններ կատարել՝ հրապարակման մեջ եղած փաստերի իսկությունը պարզելու ուղղությամբ։ «Ուսումնասիրման արդյունքներից ելնելով՝ կգնանք անհրաժեշտ եզրահանգման»,- փոխանցեց դատախազը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր