5146 դիտում
10:47 28-09-2017
Միայն տգետը կարող է ասել, որ գիրքն անպետք է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի թեմայով armtimes.com-ը զրուցել է բուհի նախկին ռեկտոր, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հետ:
Պարո՛ն Գրիգորյան, մանկավարժականի նախկին աշխատակիցներից Լենա Խաչատրյանը դիմել էր մեր խմբագրություն և տեղեկացրել, որ իրեն ներկայիս ռեկտոր Սահակ Մինասյանը հեռացրել է աշխատանքից`պատճառաբանելով, որ նա «Ձեր մարդն» է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Ինստիտուտում բոլորն էլ իմ մարդիկ են, եթե միայն մեկին է դիտարկում իմ մարդը, բան չեմ կարող ասել: Լենայի ազատման համար, ինչքան ես գիտեմ, սարքած բան է եղել, իբր փաստաթուղթ է կորել: Իմ աշխատած տարիներին նման անփույթ աշխատանք չի եղել Լենայի կողմից: Եթե դա է եղել աշխատանքից ազատելու պատճառը, շատ վատ է, որովհետև Լենան աշխատել է ինձ նախորդած երկու ռեկտորների ժամանակ:
Համալսարանի երկու դասախոսներ բաց նամակով դիմել էին նախագահին և վարչապետին`պնդելով, որ Սահակ Մինասյանը բուհն ավերում է: Բյուջեն անհիմն է ծախսվում:
Ես գործուղման մեջ եմ եղել, բաց նամակի բովանդակության հետ ծանոթ չեմ: Միայն մի բան կարող եմ ասել, որ իմ պաշտոնավարման ժամկետը երբ ավարտվեց, ես բուհը թողել էի ֆինանսական լավ վիճակում, որի մասին ներկայիս ռեկտորը մի քանի անգամ բարձրաձայնել է: Տնտեսել էի կես միլիարդ դրամ:
Պարո՛ն Գրիգորյան, ՇՊՀ-ի դասախոս Գագիկ Համբարյանը բարձրաձայնում է, որ Մինասյանը համալսարանի գրքերը որակել է հին և մակուլատուրայի է ուղարկել: Կայի՞ն Գյումրու մանկավարժականում նման գրքեր:
Անպետք գիրք հասկացություն չկա: Բոլոր գրքերն ունեն իրենց բովանդակությունը, և չկա գիրք, որ դրական ազդեցություն չունենա: Միայն տգետը կարող է ասել, որ գիրքն անպետք է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2135 դիտում
17:50 20-05-2021
Նախաձեռնող տգետը, հատկապես իշխանություն ունեցող տգետը պատուհաս է երկրի համար. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
487 դիտում
10:19 30-09-2022
Գիտելիքն իսկապես առաջնահերթ է. տգետը նաև վատ քաղաքացի է․ «Առավոտ»
Այս բաժնից
1297 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»