79187 դիտում
20:57 28-09-2017
ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված մարզական միջոցառումից հետո 300-ից ավելի երեխաներ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հարևանությամբ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառություն կատարեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Հայաստանի Հանրապետության Անկախության 26 ամյակին նվիրված տեղի ունեցավ մարզական միջոցառում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կազմակերպել էր Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնը, որտեղ ցուցադրական ելևույթներով հանդես եկան Ա.Ղուլյանի անվան Կիոկուշինի Ազգային Ֆեդերացիայի և Դուքենդո կարատեի Ֆեդերացիայի սաները:
Սպորտային, պարային, գեղարվեստական մարմնամարզության, կարտինգի և մշակույթային համարներով Ա. Ղուլյանի կենտրոնի սաները զարմացրեցին ծնողներին, հյուրերին, ներկա գտնվողներին:
Միջոցառմանը մասնակցում էր թվով 700 սան:
Պատվավոր հյուրերն էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Կիոկուշին Ազգային Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը և այլ հյուրեր:
Միջոցառումից հետո երեխաները իրենց ծնողների հետ այցելեցին Նոր Նորք վարչակ շրջանի Նանսենի փողոցում ՀՀ վաստակավոր բժիշկներ՝ Կառելն և Սառա Եսայանների հովանավորությամբ կառուցված, երևանցիների համար սրբատեղի համարվող Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ երեխաները Հայաստանի, Արցախի, ողջ հայության խաղաղության համար մոմավառություն կատարեցին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1068+
1068+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան