13983 դիտում
09:55 29-09-2017
Նոր աշխուժություն՝ Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքում, և նոր զոհ՝ արցախյան սահմանագծում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի քանի իրադարձություններ հուշում էին, որ Բաքուն հայ-ադրբեջանական շփման գծում դարձյալ գնալու է սրման: Ադրբեջանական բանակի գովազդվող լայնամասշտաբ զորավարժությունները պատերազմի մեսիջ էին, որին ՄԱԿ-ի ամբիոնից քաղաքական շանտաժի ձևակերպում տվեց Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահի սպառնալիքը հասցեագրված էր միջազգային հանրությանը, որ եթե վերջինս չբավարարի Բաքվի պահանջները, ապա անցած տարվա Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել:
Ալիևի ելույթը չարժանացավ համարժեք միջազգային պատասխանի, ավելին` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ որևէ խոսք չկար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Այս հանգամանքն անուղղակի խրախուսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, նույնիսկ Բաքվի կողմից կարող է ընկալվել որպես նոր պատերազմ սանձազերծելու միջազգային քարտ-բլանշ: Համանախագահների հայտարարությունը, սակայն, ուներ ավելի խորքային ենթատեքստ: Շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման պահանջով հանդես էր գալիս ԱՄՆ-ը և, եթե այս հարցը դուրս է եկել Մինսկի խմբի համանախագահության օրակարգից, ապա կարող ենք ենթադրել, որ Վաշինգտոնը մեր տարածաշրջանի ու ԼՂ հակամարտության կառավարումը հանձնել է Մոսկվային: Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նաև Վաշինգտոնի նոր քաղաքականության հետևանքով ստեղծված վիճակն են այսօր Անկարայում քննարկում Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը:
Մյուս կողմից` Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին Բաքու այսօր կատարած այցի շրջանակում կատարել է մի քանի ամբարտավան հայտարարություններ: «Ադրբեջանը և Թուրքիան եղբայրական պետություններ են: Մենք միմյանց կարիքն ունենք: Ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը մեզ համար հրաման է, և մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում»,- հայտարարել է թուրք նախարարը:
Ահա տարածաշրջանային այս համատեքստում, երբ ԱՄՆ-ի, ըստ էության, բացակայությունը նոր աշխուժություն է առաջացրել Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքում, հայկական զինուժը սահմանագծին ունենում է մարդկային հերթական կորուստը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4551 դիտում
19:55 13-06-2017
Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու. Դավիթ Բաբայանը՝ Բաքու-Անկարա չվերթի մասին
9113 դիտում
09:34 21-10-2017
Ինչով է հակազդելու Հայաստանը Բաքու-Թբիլիս-Անկարա ռազմական առանցքին. «168 ժամ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը