8972 դիտում
10:33 29-09-2017
Օրենքը թույլ է տալիս. Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ-ին՝ Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը փոխհատուցելու համար. «Ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Armtimes.com-ի՝ Ազգային ժողովի աղբյուրները փոխանցում են, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ԱԺ-ն փոխհատուցի Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը»: ՀԺ-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև Ղուկասյանը. «Օրենքը դա թույլ է տալիս, և ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»:
Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երևան գնալ-գալը բա՞րդ է, Ղուկասյանն ասաց. «Դա ու՞մ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»։
Մեր հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորը ասաց. «Չէ, ցավոք սրտի: Ես օլիգարխ չեմ»:
Նշենք, որ օրենքը թույլ է տալիս փոխհատուցել պատգամավորի վարձակալած բնակարանի համար: Ինչպես մեզ տեղեկացրեց ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, այդ գումարը չի կարող գերազանցել 100 հազար ՀՀ դրամի սահմանը:
Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի բնակարաններին՝ նշենք, որ նա Գյումրիի սկանդալներով ամենահայտնի «Սլաբոտկա» կոչվող թաղամասում ունի շքեղ երկհարկանի առանձնատուն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
227047 դիտում
21:37 13-04-2022
Երևանում վարձակալած բնակարանի պահարանում հայտնաբերվել է ռուս փաստաբանի դին
5667 դիտում
09:57 15-01-2022
Ով է փոխհատուցելու քաղաքացու ՊՇՌ թեստի գումարը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը