211652_close_icon
views-count227050 դիտում article-date 21:37 13-04-2022

Երևանում վարձակալած բնակարանի պահարանում հայտնաբերվել է ռուս փաստաբանի դին

168.am-ը գրում է. Երևանում մահացած են գտել Եկատերինբուրգից փաստաբան Վիկտորիա Պոպովային։ Նրա դին հայտնաբերվել է Երևանում վարձակալած բնակարանի պահարանում։ Դրսի դուռը ներսից փակված է եղել։

Մահացածի հարազատները ՌԴ Քննչական կոմիտեին խնդրել են քրեական գործ հարուցել սպանության հատկանիշներով, որպեսզի օբյեկտիվ քննություն ընթանա։

Վիկտորիայի դին գտել է նրա երևանաբնակ ծանոթը, որը երկար ժամանակ չի կարողացել կապ հաստատել նրա հետ ու եկել է նրա բնակարան։

«Դուռը փակ է եղել, ծանոթը զանգահարել է ու ներսից լսել հեռախոսի ձայնը, ինչից հետո ոստիկանություն է կանչել։ Երբ կոտրել են դուռը, նրա դին հայտնաբերել են պահարանում»,-պատմել է փաստաբանի ընկերուհին։

Նա նշել է, որ Հայաստանի քննչական մարմինները մահվան հիմնական վարկած են համարում ինքնասպանությունը, սակայն մահացածի հարազատներն այդ վարկածին չեն հավատում։ Դեռևս լուծված չէ նաև նրա դին Երևանից տեղափոխելու հարցը։

Վիկտորիա Պոպովան աշխատել է ՌԴ իրավապահ մարմիններում, ավելի ուշ ստացել է փաստաբանի որակավորում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը,  ապրիլի 7-ին  առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն  և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին:

Նշված հասցե էր ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Ժամանել էր նաև ոստիկանության կենտրոնական բաժնի  հերթապահ խումբը:

Փրկարարները համատիրության ուժերով, ոստիկանության ծառայողների հետ բացել էին դուռը և բնակարանի հյուրասենյակում, պահարանի կախիչից կախված վիճակում հայտնաբերել էին կախված դի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր և որոշվում էր՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքն է զբաղվելու, թե Հայաստանի քննչական  կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը:

Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է: 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր