Թերեզա Մեյը գոհ է Եվրամիության հետ Brexit-ի բանակցությունների առաջընթացից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ գոհ է Եվրամիության հետ Brexit-ի բանակցությունների առաջընթացից: Այդ մասին գրում է РИА Новости –ն:
«Ես բավարարված եմ, որ բանակցություններում առաջընթաց է նկատվում: Անհամբեր սպասում եմ Եվրոպական միության հետ ավելի խոր և հատուկ գործընկերությանը, քանի որ կարծում եմ, որ դա բխում է և' Մեծ Բրիտանիայի, և' ԵՄ-ի շահերից», - ասել է Մեյը:
Նա նշել է, որ Լոնդոնը «գնահատում է Մեծ Բրիտանիայում բնակվող ԵՄ քաղաքացիների ներդրումը»:
«Ես ուզում եմ, որ նրանք մնան, մենք բանակցում ենք նրանց իրավունքների համար», - ասել է Բրիտանիայի վարչապետը: