76655 դիտում
22:34 01-10-2017
Խոշոր ավտովթար՝ Նորագավիթի «գաի պոստի» մոտ. Nissan-ը բախվել պահակետին ինչից առաջացել է խոշոր հրդեհ. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ Nissan մակնիշի 01 CL 707 համարանիշի ավտոմեքենան բախվել է պահակետի բետոնե հիմքին և խոշոր հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հովհաննես Մարգարյանի և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված խոշոր հրդեհը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավքավածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մասիսի պահպանության բաժնի դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանը՝ ով այդ պահին անցնելիս է եղել և նկատելով տեղի ունեցած վթարը կարողացել է ճիշտ կողմնորոշվել և օգնության ձեռք մեկնել վիրավորներին:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+