211652_close_icon
views-count3446 դիտում article-date 21:40 02-10-2017

Կոլումբիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարարին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոկսվա) Ալֆոնսո Լոպեզ Կաբալլերոյին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան նա իր ներդրումը կունենա հայ-կոլումբիական հարաբերությունների առավել զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների կողմից դեսպանների հավատարմագրումը լավ հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոլումբիայի դեսպանը նշեց, որ որպես առաջին դեսպան իր առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության ընթացքում՝ հայ-կոլումբիական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր` միջազգային կառույցներում համագործակցության խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական շփումների հաստատման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական և մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր