211652_close_icon
views-count106666 դիտում article-date 09:12 03-10-2017

Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա տղան ընկերուհու տանից վերադառնալով` փորձել է ինքնասպան լինել, նրան փրկել են ոստիկանը, փրկարարն ու բժիշկը

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30- սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը ինքնասպանություն գործելու եղանակով կտրել է ձեռքերի երակները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակաների օպերատիվ խումբը՝ Կ. Ամյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը՝ բժիշկ Ֆրանգյանի գլխավորությամբ: Ոստիկանները, փրկարարներն ու բժիշկները կարողացել են նշված տան բնակիչ, 34-ամյա Կարեն Ս.-ին, ով վնասել է ձախ ձեռքի երակները, տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Մինչ այդ, սակայն, տեղում համապատասխան բուժօգնություն է ստացել ժամանած շտապօգնության բրիգադի կողմից: «Արմենիա» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կարեն Ս.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Արդեն տեղում նրա մորը՝ Հռիփսիմե Մ-ին, հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ԱԻՆ ՓԾ ՀԱԲ ՀԽԳ հրահանգիչ, Փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանը: Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստովում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Ս.-ն ինքնասպանության փորձ է կատարել այն բանից հետո, երբ ընկերուհու տանից վերադարձել է տուն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր