211652_close_icon
views-count76353 դիտում article-date 09:39 19-04-2023

Արտակարգ դեպք Նուբարաշենում․ տղամարդը ընկերուհու տանից վերադառնալով, սպառնացել է ինքնասպան լինել, ապա հրկիզել տան գույքը․ նրան, պարեկների ուղեկցությամբ, շտապօգնությունը տեղափոխել է Արյվածքաբանության ազգային կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչը տանը սպառնում է ինքնասպանություն գործել, և լուսամուտից նկատվում է ծուխ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանը, Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՓԾ փրկարար հոգեբանը։ 

Պարզվել է՝ Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի 3-րդ հարկի բնակարանի բնակիչը ներսում կոտրում է գույքը և սպառնում է, որ ինքն իրեն կվնասի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Կարեն Սարգսյանն ու Դավիթ Մադոյանը, Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ավագ օպեր լիազոր Կարեն Դավթյանն ու Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արթուր Դումանյանը սահմանազատել են տարածքը, տեղում իրականացրել ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները և ինքնասպանության փորձ կարտարողի հարևանները չհավավքեն և չխոչընդոտեն փրկարարների, փրկարար հոգեբանի և բժիշկների աշխատանքը։

Մոտ 2 ժամ փորձում էին այդ տղամարդու հետ բանակցույթունների արդյունքում հասնել նրան, որ նա չդիմի այդ քայլին, սակայն վերջինս, կոտրելով լուսամուտների ապակիները, տանից իրեր էր նետում ցած։

Որոշ ժամանակ անց նկատվեց, որ լուսամուտից ծուխն ավելի ակնհայտ է երևում, ապա բացվեց տան դուռը ու այդ ժամանակ տղամարդը ընկավ աստիճաններին։

Տեղում ոստիկանները, բժիշկները, փրկարարները սկսեցին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, ապա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության  1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ  Գեղամ Բաբայանն ու Սամվել Հակոբյանը Շտապօգնության ավտոմեքենան ուղեկցեցեին Այրվածքաբանության կենտրոն։ 

Այս պահին Ոստիկանության Նուբարաշեն բաժանմունքի պետ Կ․ Հովհաննիսյանի և բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Ամյանի գլխավորությամբ՝ սպասում են, որ քանի հնարավոր է՝ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաների քննչական բաժնի խումբը։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքաիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչ այս դեպքը տղամարդը գնացել է իր ընկերուհու տուն, սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին, ապա վերադառնալով նշված բնակարան, նման գործողություններ է կատարել։

Տղամարդը Նուբարաշենի բնակիչ 44-ամյա Համբարձում Աղաջանյանն է, ով Նուբարաշենում հայտնի է որպես սպիրտի նկատմամբ հակում ունեցող։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր