22311 դիտում
13:18 03-10-2017
Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները Դիլիջանի 5-րդ ոլորանից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել այնտեղ հայտնված Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում 34-ամյա Արամ Սարգսյանը իր վարած Opel Astra G մակնիշի 34 AN 194 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 5-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահելով հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Աշոտ Մարկոսյանի և Դավիթ Հովհաննիսյանի հետ համատեղ քարշակի միջոցով դուրս են բերել ավտոմեքենան երթևեկելի գոտի։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, քանի որ առկա է եղել գազի արտահոսք։
ՃՈ տեսուչներ Ա. Մարկոսյանն ու Դ. Հովհաննիսյանն էլ մինչ փրկարարների ժամանումը տեղանքում կատարել են ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդների կողմից ճանապարհը չխցանվի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15037 դիտում
12:06 29-01-2025
Գողության դեպք՝ Երևանում․ Նուբարաշենում սեփական տան 3-րդ հարկից գողացել են 2 մլն 730 հազար դրամ գումար և ոսկյա զարդեր