3327 դիտում
22:21 03-10-2017
Սանկտ Պետերբուրգում Երևանի պատվիրակությունը մասնակցել է «Բազմակողմանիության ներդաշնակություն» 3-րդ միջազգային համաժողովին
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով սեպտեմբերի 27-29-ը Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, «Երևան՝ Խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրակամացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանի գլխավորությամբ մասնակցել է «Բազմակողմանիության ներդաշնակություն» 3-րդ միջազգային համաժողովի «Խելացի քաղաքներ 2035» լիագումար նիստին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Սանկտ Պետերբուրգի նահանգապետին և համաժողովի մասնակիցներին` Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման նպատակներն ու մոտեցումները:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Սանկտ Պետերբուրգի «Պետերբուրգ՝ խելացի քաղաք» գրասենյակի տնօրեն, Սանկտպետերբուրգյան տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Վասիլևի և Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուլյա Լուդինովայի հետ, Սանկտ Պետերբուրգի կառավարության տեղեկատվության և կապերի կոմիտեի ղեկավարության և համաժողովի մասնակից այլ պատվիրակությունների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2575 դիտում
13:20 29-03-2017
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաժողովին
1193 դիտում
12:15 16-04-2015
Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»