82960 դիտում
20:08 03-10-2017
Երևանում թալանել են Երևանի պետական բժշկական համալսարանի 46-ամյա ամբիոնի վարիչի տունը. վնասը կազմում է մի քանի միլիոն դրամ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Մանվելյանի բնակարանից կատարված խոշոր չափի գումարի և ոսկյա ու արծաթյա զարդերի գողության փաստով:
Հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հատուկ տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ պատշգամբի դուռը բացելու միջոցով 3-րդ հարկի բնակարան մտնելով՝ այնտեղից հափշտակել են մոտ 5 հազար ԱՄՆ դոլար և մոտ 1,5 մլն դրամի ոսկա և արծաթյա զարդեր:
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մանվելյանն աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես ամբիոնի վարիչ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողունը և կատարողներին հայտնաբերելու ուղոււթյամբ:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
45073 դիտում
12:26 21-01-2019
Երևանում թալանել են Երևանի քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
60935 դիտում
21:18 05-07-2016
Մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչի արձագանքը` ինքնասպան եղած ուսանողուհու դեպքին
87136 դիտում
11:45 07-10-2017
Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
Այս բաժնից
1840 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)