7470 դիտում
09:15 04-10-2017
Տեղի է ունեցել Գաբրիելի «Իմ հուշերում» երգի պրեմիերան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երիտասարդ և տաղանդավոր երգիչ Գաբրիելը հանրությանն է ներկայացրել «Իմ հուշերում» ստեղծագործության պրեմիերան: Երգի խոսքն ու երաժշտությունը գրել է Արմանին, իսկ գործիքավորումը կատարել է Էմմանուելը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կապ հաստատեց կատարման հեղինակի և կատարողի հետ, որպեսզի հասարակությանն ավելի պարզ դարձնի որոշակի անրամասներ:
Մեզ հետ զրույցում Արմանին ներկայացրեց երգի ստեղծման նախապատմությունը. «Երգը գրել եմ տարիներ առաջ, ստույգ թվականն այս պահին չեմ հիշում: Այն իրենից ներկայացնում է իրական հուշերի պատմություն, որը համեմված է գեղեցիկ բառերով, որոնց զգալի մասը երբևէ որևէ ստեղծագործության մեջ չեմ հանդիպել: Երաժշտական տեսանկյունից էլ բավական հետաքրքիր և գրագետ է ստացվել. բառերն ու երաժշտությունը ներդաշնակորեն միաձուլված են ու շատ համահունչ: Իհարկե, այս ամենը վերջնականորեն հանդիսատեսին հասցնելու համար մեծ նշանակություն ունի բանիմաց և տաղանդավոր գործիքավորողի միջամտությունը, ուստի այս անգամ ևս այդ պատասխանատու գործը վստահել ենք Էմմանուելին:
Ինչ վերաբերում է կատարողի ընտրությանը, նշեմ, որ ես պետք է մասնակցեի հեղինակային երգի մրցույթներից մեկին, որտեղ ներկայացրել էի երեք ստեղծագործություն: Դրանցից մեկի նախնական տարբերակը կատարել էր Գաբրիելը և նեղ մասնագիտական շրջանակներում բոլորս վստահ էինք, որ երգն ամբողջությամբ ներդաշնակ է նրա ձայնին ու կերպարին: Ի ուրախություն Գաբրիելի և ինձ, մրցույթը տեղի չունեցավ և երգը նվիրեցի նրան: Մեծ հույսեր ունեմ, որ Գաբրիելի կատարմամբ այն հոգեհարազատ կդառնա շատերին և կսիրվի»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-Արմանի, դուք հասարակությանն ավելի հայտնի եք Ձեր հայրենասիրական ստեղծագործություններով, մտավախությո՞ւն չկա՞, որ մարդիկ այս ոճը կարող են չընդունել:
[b]Արմանի[/b]-Ովքեր ծանոթ են իմ երաժշտական կենսագրությանը, գիտեն, որ մշտապես ստեղծագործել եմ տարբեր ոճերում, ուղղակի որպես կատարող` ինքս նախապատվությունը տալիս եմ ազգագրական կատարումներին. երևի հոգեկերտվածքից է:
Գաբրիելն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Արմանիին ճանաչում եմ 2013 թվականից: Բարձր եմ գնահատում նրա տաղանդը, ինքնատիպ ստեղծագործությունները և մարդկային վեհ հատկանիշները: Մեր օրերում շատ քիչ են հանդիպում հեղինակներ, որոնց երգերը միաժամանակ հիթային են, կոմերցիոն ու գրագետ: Երբ լսեցի և կատարեցի նրա «Իմ հուշերում» ստեղծագործությունը, հասկացա, որ ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ ինքս էլ երկու տարի առաջ ունեցել եմ նմանատիպ սիրո պատմություն, որը մեկնարկել էր հոկտեմբերի 3-ին: Ըստ այդմ էլ՝ պատահական չէ, որ հենց այս օրն ընտրվեց երգի պրեմիերայի համար: Հուսամ, որ Հայաստանում և մեր երկրի սահմաններից դուրս կսիրվի ու կգնահատվի մեր աշխատանքը. բարի դիտում…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1833 դիտում
12:44 10-11-2018
Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը
24533 դիտում
21:06 17-03-2018
Գև Գևորգյանը ներկայացնում է «Երանի» երգի պրեմիերան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2065 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1747 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է
2335 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի