211652_close_icon
views-count45534 դիտում article-date 12:18 04-10-2017

Վանաձորում 51-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է Opel-ին և կողաշրջվել, Opel-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Renault Logan-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի բնակիչ՝ 51-ամյա Տարոն Հովհաննիսյանը Վանաձոր քաղաքի Գրիգոր Նարեկացի 43 հասցեի դիմաց իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 35 AG 780 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Բուտովին պատանող, կայանված վիճակում գտնվող Opel Vectra մակնիշի 34 CN 985 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi Pajero-ն կողաշրջվել է, իսկ Opel-ն էլ բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Ավագ Բեկչյանին պատկանող Renault Logan մակնիշի 557 ԼԼ 36 համարանիշի ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր