211652_close_icon
views-count15545 դիտում article-date 16:45 16-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ Opel-ը բախվել է Nissan-ին, այնուհետև Renault-ին, Renault-ն էլ առաջ ընթանալով, բախվել է Nissan Murano-ին․ Opel-ը կողաշրջվել է․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Հերացի փողոցում թիվ 16/37 շենքի դիմաց Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված Nissan, այնուհետև Renault մակնիշի ավտոմեքենաներին։ Իսկ Renault-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված Nissan Murano մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ նրա ուղևորը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահե Հարությունյանն ու Կարեն Ղարիբյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Պաերկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր