211652_close_icon
views-count3045 դիտում article-date 16:14 04-10-2017

Չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը գրառում է կատարել հուշամատյանում: Միլան Շտեխը նշել է, որ հայ ազգն անցյալում շատ կորուստներ է ունեցել եւ հավելել, որ այստեղ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բազմաթիվ հայերի հոգիների պատմությունն է: «Ես ցանկանում եմ, որ Հայաստանը երբեք նման ոճրագործություն, ցեղասպանություն չտեսնի, երբեք չլինի ճնշված: Հայերը շատ ընկերական ու բարեկամական ազգ են եւ արժանի են անկախ ու խաղաղ կյանքի»,-ասել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր