211652_close_icon
views-count147408 դիտում article-date 08:51 05-10-2017

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 24-ամյա վարորդը Mercedes-ով 60 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին մեքենայի տակից դուրս են բերել փրկարարները. ուղևորուհին ավտոմեքենայից դուրս է շպրտվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 24-ամյա Ավետիք Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MZ 810 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ դեպի Արարատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է խաղողի դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գալստյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝ 20-ամյա Անի Գաբոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայութան Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Պարույր Սահակյանի գլխավորությամբ: Վարորդի դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի բալոնի արտահոսքը և ՃՈ աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան քարշակի օգնությամբ դուրս բերել երթևեկելի գոտի: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի հետևանքով վնասվել է նաև ճանապարհով անցնող գազախողովակը և օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր