211652_close_icon
views-count2550 դիտում article-date 16:34 05-10-2017

ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ-ում լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ներկայացվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող խնդիրները, լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը: Անդրադարձ է եղել լրագրողների նկատմամբ ոտնձգության դեպքերին, նրանց աշխատանքի խոչընդոտներին, ինչպես նաև Պաշտպանի արտահերթ զեկույցին: Արման Թաթոյանը ընդգծել է խոսքի ազատության կարևորությունը և լրագրողների դերը հասարակության իրազեկության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ իրավապաշտպան գործունեության հարցում: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված խնդիրներն ու նոր գործառույթները: Արլեմ Դեզիրին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը խոսքի ազատության երաշխավորման հարցում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Նմանատիպ նյութեր