6435 դիտում
14:54 05-10-2017
Մոուրինյոյի պատվին Պորտուգալիայում պողոտա են անվանակոչել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ մասնակցել է հայրենի՝ պորտուգալական Սետուբալ քաղաքում տեղի ունեցած արարողությանը:
Տեղական իշխանությունները 54-ամյա պորտուգալացու պատվին անվանակոչել են պողոտաներից մեկը:
«Ուրախ եմ և երախտապարտ: Նախկինի պես ցանկանում եմ Սետուբալ այցելել, լինել այնպիսին, ինչպիսին՝ կամ: Ես Սետուբալ եմ գալիս, քանի որ սիրում եմ այս քաղաքը: Ես ունեմ մայր, այստեղ ավելի մոտ եմ հայրիկիս:
Սետուբալը մնում է միակ քաղաքը, որտեղ ինձ զգում եմ հրաշալի: Այստեղ ես զբոսնում եմ փողոցներով, մարդիկ ինձ վերաբերում են այնպես, ինչպես կցանկանայի, որ վերաբերվեն», ասել է Մոուրինյոն:
Սետուբալի իշխանությունները Մոուրինյոյի պատվին պողոտա անվանակոչելու մտադրության մասին հայտարարել էին դեռևս 2013 թվականին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2323 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2986 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2497 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում