8911 դիտում
21:17 05-10-2017
ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել են անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համակարգի հետ կապված հարցեր
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը մեկ տարի հետաձգելու, գրավ դրված գույքի դատական և արտադատական կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթացքում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի, անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համակարգի, եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման հետ կապված հարցեր:
Նիստի արդյունքում որոշվել է շարունակել գրավ դրված գույքի դատական և արտադատական կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթաց¬քում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի վերանայման աշխատանքները:
Խորհրդի կողմից նպատակահարմար չի համարվել անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համա¬կարգը, ինչպես նաև եկամտային հարկի դրույքաչափերը փոփոխելու առաջարկությունների ընդունումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
14:33 06-03-2014
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» օրինագծին
1226 դիտում
15:40 12-09-2019
Անշարժ գույքի հարկման վերաբերյալ ԱԺ ընդունած օրենքը հակասահմանադրական է․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
871 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ
931 դիտում
22:24 18-10-2024
Շարմազանովը հիշեցնում է 2016թ. իր ելույթը՝ Մոսկվայում. «No pasaran»