9221 դիտում
10:05 06-10-2017
Գեղամյանն ասել է, որ պատրաստ է ներողություն խնդրել Փաշինյանից, բայց վախենում է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա, պահանջել, որ իր անունն այլևս չարտաբերի ԱԺ ամբիոնից:
Ավելի ուշ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով»։
Ողջ օրը ՀՀԿ խմբակցության ամբողջ էներգիան կենտրոնացել էր Նիկոլ Փաշինյանին Արտաշես Գեղամյանի հետ հաշտեցնելու գործը գլուխ բերելու վրա, սակայն անարդյունք: Փաշինյանը պնդում է, որ Գեղամյանը հրապարակային ներողություն պետք է խնդրի:
Որոշ տեղեկություններով՝ Գեղամյանը չի կարողանում մարսել Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ իր խայտառակությունը, և երեկվա պոռթկումն ուղիղ կապ ունի դրա հետ:
Մամիկոնիչը երեկ երեկոյան պատգամավորների նեղ շրջանակին ասել է, թե պատրաստ է ներողություն խնդրել Նիկոլից, բայց վախենում է, որ Մոսկվան «բռունցքներով» կհարձակվի իր վրա, ու ինքն էլ տակից չի կարողանա դուրս գալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10841 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո
8064 դիտում
11:20 18-03-2016
«Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից». Քեոփսի բուրգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3202 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»