3139 դիտում
23:11 06-10-2017
Մեր ամենամեծ գնահատանքը երեխայի ժպիտն է. ԱՄՆ «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյան
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանին:
Նախարարը ջերմորեն ողջունեց հյուրին և բարձր գնահատեց հիմնադրամի գործունեությունը, Արցախի և Հայաստանի դպրոցներին օգնելու, դպրոցական կահույքով ապահովելու ծրագիրը, իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում ներկայացուցչություն բացելու կապակցությամբ: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ և շնորհակալ այն ջանքերի, ժամանակի և աշխատանքի համար, որ դուք ներդնում եք և նպաստում Հայաստանի ու Արցախի կրթական ոլորտի պայմանների բարելավմանը, ժպիտ պարգևելով հեռավոր բնակավայրերի երեխաներին, նրանց համար դպրոց հաճախելը դարձնում հաճելի ու տրամադրող: Կարծում եմ` այսուհետ մենք կհամագործակցենք սահմանապահ բնակավայրերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակներում, և դուք Ձեր հերթին կօժանդակեք, որ մեր սահմաններն ամուր ու ապահով լինեն»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մոնե Տեր-Գրիգորյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, նշեց, որ նախորդ տասնչորս տարիների ընթացքում «Հայ դպրոց» հիմնադրամն ընդլայնել է իր գործունեությունը շարունակական դրամահավաքների միջոցով: Հիմնադրամի նվիրատուների շնորհիվ մինչև օրս շուրջ 24.000 աշակերտ ունեցող 260 դպրոցներ և մանկապարտեզներ ստացել են նոր սեղաններ, աթոռներ, ուսուցիչների համար նախատեված պարագաներ, գրատախտակներ, գրապահարաններ, համակարգչային սեղաններ, կախիչներ և այլ հիմնական դպրոցական պարագաներ: «Հայ դպրոց»-ը հաջողությամբ ավարտել է մի շարք ծրագրեր: Կահույքն արտադրել են Հայաստանում` ստեղծելով աշխատատեղեր և ռեսուրսներ տեղական բնակչության համար:
«Հայ դպրոց» հիմնադրամի նախագահը համագործակցելու պատրաստակամություն հայտնեց և նշեց, որ հիմնադրամն ակտիվորեն օգնելու է նաև սահմանապահ գյուղերի դպրոցներին՝ ստեղծելով պատշաճ, հարմարավետ ուսուցման միջավայր, դպրոցական գործընթացը դարձնելով ավելի արդյունավետ Հայաստանի և Արցախի երիտասարդ սերնդի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3239 դիտում
07:49 27-02-2015
Հայաստանում այսօր ամենամեծ դեֆիցիտը ժպիտն է. Առավոտ
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր