211652_close_icon
views-count7720 դիտում article-date 21:02 06-10-2017

Էջմիածինը տոնում է հիմնադրման 2702-ամյակը

Էջմիածնի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին, քանի որ 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտով, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը՝ կաթողիկոս Սահակ Պարթեւի եւ Վռամշապուհ արքայի գլխավորությամբ։ Այս տարի Էջմիածինը տոնում է հիմնադրման 2702-ամյակը։ Այն ժամանակ երեք օր տոնախմբություն է եղել։ Եվ ահա, այսօր էլ Էջմիածինը, պահպանելով այդ խորհուրդը՝ երեք օր միջոցառումներ է անցկացնում։ Այսօր ծաղկադրում եւ միջոցառում անցկացվեց Մեծ հայրենական պատերազմի հուշարձան Անմար կրակի մոտ, ծաղկադրում եւ միջոցառում Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում՝ Սպարապետի հուշարձանի մոտ եւ անցկացվեց համերգ քաղաքի արվարձաններից մեկում՝ Չարենց թաղամասում։ Տոնական միջոցառումները բազմաբնույթ են, բազմաբովանդակ եւ կշարունակվեն հոկտեմբերի 7-ին, 8-ին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր