211652_close_icon
views-count17608 դիտում article-date 19:28 29-09-2017

Հայկական ապահովագրական շուկայի առաջատար ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն տոնում է հիմնադրման 20-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

20 տարի առաջ՝ 1997 թվականին, Երևանում հիմնադրվեց «Էֆես» բաժնետիրական ընկերությունը, որը նույն տարվա սեպտեմբերին ստացավ ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա։ Այդ օրը դարձավ Հայաստանի ամենահաճախորդամետ ընկերություններից մեկի ծննդյան օրը։ 2003թ. նոյեմբերին «Ինգոսստրախ» ապահովագրական ԲԲԸ (Ռուսաստան), որ Ռուսաստանի Դաշնության ապահովագրական ընկերությունների լավագույն եռյակում է, ձեռք բերեց այդ ժամանակ արդեն Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար դարձած ընկերության բաժնետոմսերի 75%-ը: 2004թ. դեկտեմբերի 10-ին ընկերությունը վերանվանվեց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ, իսկ արդեն 2006թ.-ին, ստորագրելով «ԻՆԳՈ» միջազգային ապահովագրական խմբին միանալու մասին համաձայնագիրը, դարձավ խմբի լիիրավ անդամ. Հայաստանի ապահովագրական շուկայի համար աննախադեպ և եզակի երևույթ: Ասուլիսի ընթացքում ինգոասստրախ ընկերության գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Միխայիլ Վոլկովը նշեց, որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն, որն ի դեպ զարգանում է ավելի արագ, քան ԻՆԳՈ խմբի մյուս անդամները, զբաղեցնում է ԻՆԳՈ խմբի ընկերությունների շարքում յուրահատուկ տեղ: 20 տարին հայկակական շուկայի համար նշանակալից ժամանակաշրջան է: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ֆինանսապես շատ կայուն է, ինչը կարևոր ցուցանիշ է ապահովագրական շուկայի համար: Չնայած ռուսական շուկայի համեմատ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի ծավալները բավականին փոքր են, սակայն հայկական շուկայում այն լուրջ դիրք է գրավում: Երբ առաջին անգամ այցելեցի ընկերություն, նկատեցի որ մի շարք բիզնես և թվային տեխնոլոգիաներում ընկերությունն ունի այնպիսի ձեռքբերումներ, որ նույնիսկ Ինգոսստրախում դեռևս չեն կիրառվում: Մեր կոլեգաները տարվա ընթացքում այցելել են ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ, որպեսզի այստեղ առկա փորձն օգտագործեն նաև Ռուսաստանյան շուկայում: Շատ տպավորված եմ հատկապես աշխատակազմով, որի զգալի մասը ստացել է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն: Հպարտ ենք այս թիմով, որն այստեղ՝ Հայաստանում, զբաղվում է այս ոչ հեշտ բիզնեսի զարգացմամբ: Ուրախությամբ շնորհավորում եմ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի կոլեկտիվին 20-ամյակի այս կարևոր առիթով է և հուսով եմ՝ Ինգոսստրախի հետ միասին կտոնենք այս միջոցառումը և կշարունակենք միասին զարգացնել այս կարևոր ոլորտը: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործունեության շնորհիվ Հայաստանի ապահովագրական շուկա են մուտք գործել այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ, ինչպիսիք են՝ Zurich Re (1998), Munich re (1998), SCOR (1999թ.), Chubb, FM Global, Polish Re (1999թ.), ինչպես նաև համաշխարհային ապահովագրական շուկայի այլ խոշոր խաղացողներ: Ինչպես նշեց Ինգոսստրախ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան, – այս տարիների ընթացքում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն փոքր «ընտանեկան» ընկերությունից վերածվել է հայկական ապահովագրական շուկայի համակարգող: Այն ներառում է իր մեջ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ ֆինանսական կայունությունը, կորպորատիվ արժեքները, որը սովորաբար հատուկ է խոշոր ընկերություններին: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-Ն ոչ մեծ շուկայում էֆֆեկտիվ և որակով բիզնես վարելու վառ օրինակ է: Ղրղզստանում ԱՊՊԱ ներդրման գործընթացում օգտագործվում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի փորձը: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում բժշկական ոլորտի և կամավոր ապահովագրության բնագավառում, և, ինչպես գիտեք, հոկտեմբերի մեկից ընկերությունը միանում է պարտադիր բժշկական ապահովագրության նախագծին, որտեղ մի կողմից ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն օգտագործում է իր յուրահատուկ փորձը, որը ձևավորվել է հայկական առողջապահական շուկայում, և մյուս կողմից՝ ռուսական փորձը: Սպասարկման որակը և հաճախորդների հարմարավետությունը մշտապես ընկերության ղեկավարության և աշխատակիցների ուշադրության կենտրոնում են: Դրա վկայությունն են ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի կողմից թվով 47 գրասենյակների և մասնաճյուղերի հիմնումը Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը նշեց, որ ինչպես հայտնի է 2016թ. տարվա վերջում կայացած ասուլիսից՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն մեկնարկել է IT դիջիթալիզացման գործընթաց: ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն առաջինն է Հայաստանում առաջարկում առցանց ԱՊՊԱ պամանագրի ձեռքբերման ծառայություն, և երկրորդ կարևոր պորդուկտը՝ առցանց տուրիստական ապահովագրությունն է: Այսպիսով՝ մեկնարկը տրված է: Եվ մյուս կարևոր ինֆորմացիան, որ կցանկանայի հայտնել Ձեզ՝ ինչպես արդեն նշվեց պետ. աշխաtողների պարտադիր ապահովագրթյունն է: 100000 ֆիզիկական անձ պետք է սպասարկվի, և մենք արդեն ունենք համապատասխան պրոդուկտներ: Ընկերության կարգախոսն է՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ. վճարում ենք միշտ»: 2017թ. կիսամյակի ավարտի դրությամբ ապահովագրական հատուցումները կազմել են 1,942,043 հազ. ՀՀ դրամ, ինչը հայտարարված պահանջների հետ միասին կկազմի 2,741,295 հազ. ՀՀ դրամ: Վնասների հատուցման դիմումների 90%-ը բավարարվում է Ընկերության կողմից: 2016թ. արդյունքներով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն ճանաչվեց «Ինգոսստրախ» ԱԲԲԸ-ի լավագույն դուստր ընկերությունը ԱՊՀ երկրներում գործող ավելի քան 15 կազմակերպությունների շրջանում, ինչը խոսում է Ընկերության բիզնես ռազմավարության ճիշտ ընտրության մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր