211652_close_icon
views-count6748 դիտում article-date 10:45 07-10-2017

Բողոքի նոր ալիք է հասունանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում: Բանն այն է, որ առողջապահության նախարարությունը, որը խոստացել էր բանակցել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ-ի հետ` սակագների վերանայման հարցով, չի իրականացել խոստումը, փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի վրա՝ «այդպես ստացվեց»: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում փորձել է արդարանալ. «Հիմա գներն իջեցնելու մասին խոսք չկար: Խոսքն այն մասին էր, թե ինչպես անենք, որ ճնշումը առողջապահական կազմակերպությունների բյուջեի վրա նվազեցնենք: Եվ մեթոդներ գտնվել են սուբսիդիաների միջոցով»: Սուբսիդիաներն էլ, հասկանում եք, տրվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Կարևորը՝ անհայտ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ-ն չնեղանա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր