72598 դիտում
08:12 09-10-2017
Երևանում 18-ամյա վարորդը «Յաշիկ»-ով տապալել է երկաթե էլեկտրասյունն ու կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ 18-ամյա Արթուր Գևորգյանը իր վարած Mercedes G մակնիշի 06 GG 060 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում էլեկտրասյունը հիմքից պոկվել և շրջվել է իսկ Mercedes-ը կողաշրջվել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արատակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարատակի 7-րդ դասակի ծառայողները:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Լուսանակրաները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+