211652_close_icon
views-count7075 դիտում article-date 10:48 09-10-2017

Մեծ տոնախմբությամբ նշվեց հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը. հայրենի սահմանների պաշտպանության համար զոհված էջմիածնեցիների նահատակված վայրերից բերված հողը ամփոփվեց Էջմիածնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 8-ին նշվում էր հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը: Օրը սկսվել էր համայնքային ավագանու տոնական նիստով, որի ժամանակ Էջմիածնի պատվավոր քաղաքացու Էջմիածնի բարեկամի կոչումներ տալու որոշումներ կայացվեցին: Այնուհետև տեղի է ունեցել խորհրդանշական արարողություն: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մի-մի բուռ հող է բերվել հայրենյաց սահմանների պաշտպանության համար նահատակված էջմիածնեցիների զոհվելու վայրերից: Սուրբ հողը, որը բերվել էր Մարտակերտի, Հադրութի, այլ տարածքների բարձունքներից, միախառնվեց, խառնվելով նաև Էջմիածնի սուրբ հողին և դրվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի հիմքում: Այնուհետեւ կայացավ հանդիսավոր նիստ, որի ժամանակ հանձնվեցին կոչումները, հնչեցին շնորհավորանքներ: Տոնական ծրագիրը շարունակվել է շքերթով, տաղավարների ցուցադրությամբ և գեղեցիկ համերգային ծրագրով, որն էլ ավարտվել է հրավառությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 387+
387+

Նմանատիպ նյութեր