8801 դիտում
19:43 11-10-2017
Մեծ տոնախմբությամբ նշվեց հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը. շնորհվեցին «Էջմիածնի պատվավոր քաղաքացու» և «Էջմիածնի բարեկամի» կոչումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 8-ին նշվում էր հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի տոնը: Օրն սկսվեց համայնքային ավագանու տոնական նիստով, որի ժամանակ Էջմիածնի պատվավոր քաղաքացու Էջմիածնի բարեկամի կոչումներ տալու որոշումներ կայացվեցին:
Այնուհետեւ տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մի-մի բուռ հող է բերվել հայրենյաց սահմանների պաշտպանության համար նահատակված էջմիածնեցիների զոհվելու վայրերից:
Սուրբ հողը, որ բերվել էր Մարտակերտի, Հադրութի, այլ տարածքների բարձունքներից, միախառնվեց՝ խառնվելով նաեւ Էջմիածնի սուրբ հողին եւ դրվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի հիմքում: Այնուհետեւ կայացավ հանդիսավոր նիստ, որի ժամանակ հանձնվեցին կոչումները, հնչեցին շնորհավորանքներ:
Տոնական ծրագիրը շարունակվեց շքերթով, տաղավարների ցուցադրությամբ եւ գեղեցիկ համերգային ծրագրով, որն ավարտվեց հրավառությամբ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 235+
235+