211652_close_icon
views-count9714 դիտում article-date 17:30 09-10-2017

Բժշկականի ուսանողներին այսուհետև կտրամադրվի անվճար անհատական իրավաբանական խորհրդատվություն

Հոկտեմբերի 16-ից ԵՊԲՀ-ում կգործի իրավաբանական կլինիկա: Ուսանողների շահերը և իրավունքները պաշտպանելու և Կլինիկայի աշխատանքները համակարգելու է իրավաբան Տիգրան Խաչիկյանը: Կլինիկայի հիմնական նպատակն է ուսանողներին անվճար հիմունքներով անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը՝ ներհամալսարանական կրթական կյանքում ծագող և իրավական լուծում պահանջող զանազան հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, նման խնդիրները կարող են վերաբերվել ուսման համար սահմանված վարձավճարի զեղչերին, ակադեմիական պարտքերի լրացման ընթացակարգային հիմնախնդիրներին, կրթական գործընթացի առավել արդունավետ կազմակերպման հիմքերի բարելավմանը և ուսանող-համալսարան իրավական կապի առավել ակտիվ գործարկմանն ուղղված ցանկացած խնդրին: Կլինիկայում երաշխավորվում է փոխանցված տվյալների և տեղեկատվության կոնֆիդենցիալությունը (խորհրդապահությունը) և մատուցվող իրավաբանական խորհրդատվության համակողմանի բնույթը: Տեղեկացնենք, որ դիմումներն առձեռն կարող են ներկայացվել համալսարանի իրավաբանական բաժին՝ Տիգրան Խաչիկյանին՝ 2017 հոկտեմբերի 16-ից հետո յուրաքանչյուր ուրբաթ օր ժամը 15:00-մինչև 16:30:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր