211652_close_icon
views-count863 դիտում article-date 21:12 11-05-2020

Գործարարներին կտրամադրվի անվճար անհատական խորհրդատվություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ, հանդես են եկել #ԲիզնեսնԸննդեմCOVID19 Քոուչինգ համատեղ նախաձեռնությամբ, որի նպատակն է Հայաստանի գործարարներին տրամադրել անվճար անհատական խորհրդատվություն: Խորհրդատվությունների տրամադրման գործընթացը մեկնարկել է մայիսի մեկին և կշարունակվի մինչև հունիսի վերջ: Այսպիսով, Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները եզակի հնարավորություն ունեն անվճար խորհրդատվություն ստանալու Հայաստանի հեղինակավոր, լավագույն և փորձառու բիզնես խորհրդատուների կողմից: Խորհրդատվական աջակցության ոլորտները բազմաթիվ են՝ Ֆինանսական պլանավորումից մինչև իրավաբանական խորհրդատվություն, ճգնաժամային կառավարում և մարքեթինգային գործիքների կիրառում և այլն: Բիզնեսին անհրաժեշտ անվճար խորհրդատվության թվով 113 թեմաները հասանելի են հետևյալ հղումով՝ https://bit.ly/3b3dB2g: Գրանցվելով թեմաներից մեկին` գործարարը ձեռք է բերում մեկ տոմսակ՝ խորհրդատուի կոնտակտային տվյալներով, կապ հաստատում վերջինիս հետ և ստանում խորհրդատվությունը: Տոմսակների ընդհանուր թիվը 1054 է, և, որպեսզի խորհրդատվություն ստանալու հնարավորությունը հասանելի լինի գործարարների լայն շրջանակին՝ յուրաքանչյուր գործարար կարող է ձեռք բերել միայն 2 տոմսակ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իր գործընկերների հետ միասին, լիահույս է, որ այս նախաձեռնությունը կօգնի Հայաստանի գործարարներին հաղթահարել ներկայիս դժվարությունները, միաժամանակ բարձր է գնահատում նախաձեռնության շրջանակներում համագործակցող խորհրդատուների՝ գործարար համայնքին անվճար աջակցության պատրաստակամությունը: [b]ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր