3432 դիտում
19:39 09-10-2017
Նախագահն ընդունել է Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ Օ՛Սալիվանին:
Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում «Այբ» կրթական հիմնադրամի ու ծրագրի միջազգային գործընկեր Քեմբրիջի համալսարանի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի միջև համագործակցությունը: Հանրապետության Նախագահի համոզմամբ՝ այդ համագործակցությունը Հայաստանին կօգնի նոր թափ հաղորդել հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ կրթության տրամադրումն աշակերտներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այս նպատակին հասնելու համար Հայաստանը պատրաստ է ակտիվ ջանքեր ներդնել և վճռական է սկսված բարեփոխումները հետևողականորեն շարունակել ու տարածել ամբողջ հանրապետությունում: Նախագահն այդ նպատակների իրականացման գործում կարևորել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում «Արարատյան Բակալավրիատ»-ի ներդրումը՝ միտված հայկական կրթական լավագույն ավանդույթների և ժամանակակից կրթության առաջատար փորձի հիման վրա միջազգային ճանաչելի և մրցունակ համակարգի ձևավորմանը:
Մայքլ Օ՛Սալիվանը նշել է, որ Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնն աշխատում է աշխարհի բազմաթիվ երկրների կրթական համակարգերի բարեփոխման՝ լավագույն փորձի տեղայնացմամբ՝ ոչ կրկնօրինակմամբ, նոր կրթական համակարգ ձևավորելու ուղղությամբ և նրա խոսքով, Հայաստանում ստեղծված են լավագույն հիմքերը նման բարեփոխումների իրականացման համար: Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրենը շեշտել է, որ Հայաստանում՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի իրենք ունեն լավ գործընկեր, ում հետ համագործակցությամբ հնարավոր է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1338 դիտում
20:24 31-10-2019
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրենին
Այս բաժնից
1084 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
694 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ