211652_close_icon
views-count2124 դիտում article-date 22:22 14-09-2020

Արձակուրդում գտնվող ՀՀ նախագահն այցելել է Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն. քննարկվել են հայկական գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները

Արձակուրդում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նաև գործնական հանդիպումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահն այցելել է աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն: Նախագահ Սարգսյանը հանդիպել է գիտական կենտրոնի ղեկավարության հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայկական կրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության հնարավորություններին՝ հաշվի առնելով Քեմբրիջի համալսարանի համաշխարհային ավանդույթները գիտության ու կրթության ասպարեզում և հայ գիտնականների ձեռքբերումներն ու նվաճումները գիտության ոլորտներում, ինչպես նաև կրթության աճող դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում: Քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շուրջ համաձայնագիր ստորագրել մասնավորապես արհեստական բանականության, ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաների ոլորտում:

Նմանատիպ նյութեր