211652_close_icon
views-count26807 դիտում article-date 12:04 11-10-2017

Արագածոտնի մարզի Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոցի տնօրենը կասկածվում է իր ազգականներին դպրոցում աշխատանքի տեղավորելու և նրանց անվան դիմաց խոշոր չափի գումարներ յուրացնելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ Աշտարակ քաղաքի Մուղնիի 7-րդ թաղամասի բնակիչ Գրետա Համբարձումյանը կատարել է խոշոր չափի յուրացում և վատնում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Գ. Համբարձումյանը, ով Մուղնի թաղամասի Մ. Աշճյանի անվան հիմնական դպրոցի տնօրենն է, կասկածվում է այն բանում, որ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ 2012 թվականից մինչև այս տարի որպես դպրոցի աշխատակիցներ է ձևակերպել իր հարազատներին, ովքեր, սակայն, աշխատանքի չեն հաճախել ու նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը տնօրենը յուրացրել է։ Պարզվել է նաև, որ Գ. Համբարձումյանը 2015 թվականի սեպտեմբերից իր դստերը՝ նույն թաղամասի բնակիչ Ազգանուշ Տոնոյանին, ձևակերպել է իր ղեկավարած դպրոցում՝ որպես պահակ և նրա անվամբ դուրս է գրել 1 մլն 376 հազար դրամ աշխատավարձ և այն նույնպես յուրացրել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Համբարձումյանը կատարվածի մասին Ոստիկանությունում արդեն բացատրություն է տվել և ստորագրությամբ ազատ է արձակվել։ Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր