78779 դիտում
20:22 09-06-2018
Առողջապահության նախկին նախարարը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու մեջ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում երեկ՝ հունիսի 8-ին, 6-րդ գլխավոր վարչություն է հրավիրվել Երևանի բնակիչ, 62-ամյա Ա. Բ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահներին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, 68-ամյա Ն.Դ.-ն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և կատարել մի շարք չարաշահումներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա.Բ.-ն 10 տարուց ավելի ձևակերպված է եղել նշված կենտրոնում որպես ավտոմեխանիկ, ինչի համար նա ամեն ամիս պետք է ստանար 57 հազ. դրամ աշխատավարձ:
Ա.Բ.-ն հայտնել է, որ տարիներ շարունակ ինքը աշխատավարձ չի ստացել, և այն կուտակվելով, դարձել է մոտ 7 մլն դրամ, որը նույն կենտրոնի հաշվապահ Լ.Խ.-ի միջոցով փոխանցվել է Ն.Դ-ին:
6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել նաև, որ նման եղանակով Ն.Դ-ի կողմից յուրացվել են կենտրոնում ձևակերպված 25-ից ավելի քաղաքացիների աշխատավարձերը:
Տեղեկություններ են ստացվել նաև, որ Ն.Դ.-ն կենտրոնի շինարարական աշխատանքների և բժշկական օգնության ծառայությունների համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները ևս կասկածելի եղանակով յուրացրել է:
6-րդ գլխավոր վարչության ծառայողները պարզում են պետությանը պատճառված վնասի չափը:
Փաստի առթիվ նյութեր են նախապտրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ն.Դ.-ն առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանն է:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com-[/url]ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել շահագրգիռ կողմերի տեսակետը:
[color=#EF2929]
Ոորոշ պարզաբանումներ ՀՀ ԱՆ <<Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական Կենտրոն>> ՓԲԸ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Կենտրոնի ավտոմեխանիկ Արմեն Բալայանին բոլորս շատ լավ ճանաչում ենք, սակայն վերջին 3-4 տարվա ընթացքում նրան սթափ վիճակում չենք տեսել: Բոլորս տեղյակ ենք, որ մարտ ամսից սկսած կենտրոնի տնօրինությունը առաջարկել է նրան օրինականացնել իր ծավալած ապօրինի գործունեությունը հիվանդանոցի տարածքում, քանի որ նա զբաղված է դրսից եկած ավտոմեքենաների վերանորոգումով և վերականգնումով: Առաջարկվել է, որ նա դուրս գա աշխատանքից, ձևակերպի իր գործունեությունը որպես անհատ ձեռներեց պետ-ռեգիստրում, գրանցվի հարկային մարմիններում, կենտրոնի հետ կնքի վարձակալության պայմանագիր և իր գործունեությունը իրականացնի օրենքի սահմաններում: Այդ առաջարկը նրա մոտ առաջացրեց ոչ ադեկվատ և ագրեսիվ ռեակցիա: Նման ագրեսիայի նոպաների ժամանակ բազմիցս մեր ներկայությամբ սպառնացել է բողոքել տարբեր իրավապահ մարմիններին այն մասին, որ նա իբր աշխատավարձ չի ստանում և հավելյալ գումար է տալիս կենտրոնի այն ժամանակվա տնտեսական գծով տնօրենի տեղակալին՝ ամեն անգամ նշելով տարբեր թվեր` 20000-ից մինչև 50000 դրամ ամսեկան: Եզակի սթափ եղած ժամանակ երբ որ հարցրել ենք իրողության մասին նա մեղանչել է, որ իբր հարբած է եղել, չի հիշում ինչ է ասել, ու որ նման բան չկա: Նաև խիստ կասկածելի է նրա տառաճանաչ լինելը և մեզ պարզից էլ պարզ է , որ բողոքը նա ինքնուրույն ի վիճակի չէր գրել, ավելին՝ հնարավոր է նաև, որ բողոքի որոշ կետերին առհասարակ ծանոթ չի:
Այս ամենի հիմքում վենդետա է, որի հեղինակը կենտրոնի կոլեկտիվի կողմից պաշտոնապես անվստահության արժանացած բուժգծով տնօրենի տեղակալ Արտյոմ Թադևոսյանն է: Ընդլայնված բժշկական խորհրդի որոշումը նրան անվստահություն հայտնելու մասին առկա է կենտրոնի քարտուղարությունում, անհրաժեշտության դեպքում կարող ենք կրկնօրինակները տրամադրել: Ա. Թադևոսյանը ևս` տեղեկանալով այդ որոշման մասին (քանի որ նա չցանկացավ բուժխորհրդի նիստին ներկա լինել), բացահայտ և բարձրաձայն սպառնացել է <<քարը քարին չթողնել կենտրոնից>>, ինչպես նաև քրեկան պատասխանատվության ենթարկել բժշկական խորհրդի անդամներին, որից հետո գնացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդի: Ա. Թադևոսյանի համար դժվար չէր կազմել գրագետ դիմում իրավապահ մարմիններին, քանի որ նախքան մեր կենտրոն գալը նա երկար տարիներ զբաղեցրել է <<Սիսիան ԲԿ>>-ի տնօրենի պաշտոնը, որը և բարեհաջող հասցրել է սննկացման և լուծարման եզրին: Մենք ` կենտրոնի բժիշկներս, չենք կարող տեղյակ լինել կենտրոնի տնտեսական գործունեության մասին: Մեզ համար ավելի կարևոր է, որ մեզ մոտ ստեղծված են հնարավոր բոլոր պայմանները մեր մասնագիտական գործունեությունը ծավալելու և կարևոր գիտական նախագծեր իրականացնելու համար: Սակայն ենթադրում ենք, որ առողջապահության համակարգի ցանկացած պետական կամ մասնավոր կազմակերպության համալիր ստուգումները ի հայտ կբերեն նմանատիպ պրոբլեմներ, հաշվի առնելով որ այդ կազմակերպությունները գործել են նախկին իշխանությունների կողմից ստեղծված պետական ռեկետի և կոռուպցիայի պայմաններում, որից ձերբազատվելու համար մենք իրագործեցինք մեր թավշյա հեղափոխությունը՝ հավատալով Նիկոլին, որ վենդետա չի լինելու: Կրկնակի ցավալի է մեզ համար, որ արդեն նոր իշխանության ենթակա իրավապահ մարմինները հերթական անգամ թիրախավորել են մեզ՝ բժիշկներիս: Եթե կարելի է պաշտոնապես ներել դատաիրավական համակարգի նախկին սխալները, թեկուզ և նրանք լինեն ճակատագրական կամ հանցավոր, ապա ինչու չի կարելի ներողամիտ լինել մեր հանդեպ և մեր համագործակցությունը սկսել անցյալի տհաճ բծերից մաքրված:
Հարգանքներով ` Այրվածքային բաժանմունքի վարիչ՝ Կ. Յու. Բաբայան
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ՝ Հ.Հ. Ասլանյան
Լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ՝ Դ.Ս. Գրիգորյան[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: