7074 դիտում
16:39 11-10-2017
ՊԵԿ նախագահի պաշտոնական հանդիպումներն Իրանում. քննարկվել են գործակցության հեռանկարները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ հոկտեմբերի 9-ից 10-ը Թեհրան կատարած այցի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Կարբասյանի, ինչպես նաև մաքսային ծառայության ղեկավար Ֆուրուդ Ազգարիի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել են հետագա համագործակցության հեռանկարները: Կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել գործակցությունը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների մեծացման, սահմանահատումների գործընթացի պարզեցման, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
12:30 30-01-2021
ՊԵԿ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության հեռանկարները
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին