32774 դիտում
20:14 11-10-2017
Կասեցվել է 4 արտադրամասի գործունեություն, ոչնչացվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական աշխատանքների շրջանակում խախտումներ է հայտնաբերել կաթի վերամշակման արտադրամասերում:
Սյունիքի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Նորայր Սահակյանի և Լիաննա Գևորգյանի արտադրամասերում, մասնավորապես, չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, նաև՝ հայտնաբերվել են մակնշման խախտումներ:
Շիրակի մարզի անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում նույնպես արձանագրվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Երեք տնտեսվարողների արտադրամասերի գործունեությունը կասեցվել է:
Վանաձորում իրականացված ստուգման արդյունքում Ծառայությունն անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանի մոտ արձանագրել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք: Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ 13.09.2017-ի արտադրության «Պելմեններ» ապրանքատեսակը, ինչպես նաև «Կիևյան կոտլետներ»-ը և «Հավի մսով կոտլետներ»-ը մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Արգելվել է նշված ապրանքատեսակների՝ պահեստում հայտնաբերված բոլոր խմբաքանակների (40 տուփ «Պելմեններ», 15 տուփ «Կիևյան կոտլետներ», և 18 տուփ «Հավի մսով կոտլետներ») իրացումը, իսկ լաբորատոր արդյունքների պատասխանից հետո տրվել է դրանք ոչնչացնելու հանձնարարական:
Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանի արտադրական գործունեությունը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերցումը: Վերջինս պարտավորվել է արտադրությունը համապատասխանեցնել սահմանված նորմերին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:
[b]Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
5669 դիտում
18:49 09-10-2017
Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5196 դիտում
17:42 15-02-2018
Կասեցվել է 3 արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6821 դիտում
18:32 16-02-2018
Կասեցվել է հացի և հրուշակեղենի 7 արտադրամասի գործունեություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
430 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
1237 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում