211652_close_icon
views-count3751 դիտում article-date 21:50 11-10-2017

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստան-Շվեյցարիա առևտրի պալատի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ընդունեց Հայաստանում ճանաչողական այցով գտնվող շվեյցարական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Շվեյցարիա առևտրի պալատի նախագահ, «Հայաստանի օգնության հիմնադրամ»-ի խորհրդի անդամ Մայք Բարոնյանը, հիմնադրամի անդամներ, լրագրողներ: Հանդիպման սկզբում նախարարի տեղակալն ընդգծեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև հետագա առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության համատեքստում: Զրուցակիցները կարևորեցին Հայաստան-Շվեյցարիա նորաստեղծ առևտրային պալատի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնմանը: ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը, դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելուն միտված բաց դռների քաղաքականությունը, անդրադարձավ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից բխող առավելություններին, տնտեսության առաջատար ճյուղերին և դրանց զարգացման հեռանկարներին: Այս առումով նախարարի տեղակալն ընդգծեց Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված առաջընթացը: Պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին՝ Ռոբերտ Հարությունյանն անդրադարձավ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, կրթական բարեփոխումներին, տրանսպորտային ենթակառուցվածքներին ու լոգիստիկ հնարավորություններին

Նմանատիպ նյութեր