211652_close_icon
views-count15261 դիտում article-date 18:35 12-10-2017

Դատախազը՝ Շիրակի պետական համալսարանում ծագած սկանդալի մասին. Aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողները Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ փուլում է Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի՝ ՀՀ նախագահին ու վարչապետին հասցեագրված բաց նամակում մեջբերված փաստերի ուսումնասիրությունը։ Հիշեցնենք, որ վերոհիշյալ դասախոսները համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրում էին համալսարանն ավերելու մեջ: «Մեր կողմից ուսումնասիրվելով լրատվամիջոցում եղած հաղորդումը, անձամբ իմ կողմից հանձնարարվել է համապատասխան դատախազին՝իմ տեղակալին և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում կատարվում են ուսումնասիրություններ։ Մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ և այդ հարցումներից ելնելով՝ մեր կողմից ուսումնասիրության արդյունքների շրջանակը պարզելուց հետո, մենք անհրաժեշտ իրավական եզրահանգման կգանք։ Այնպես որ, նշվածը նույնպես գտնվում է դատախազական հսկողության տիրույթում»,- տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը։ Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/10/12/913207/]այստեղ[/url] Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր