211652_close_icon
views-count760 դիտում article-date 16:37 08-06-2023

Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության ղեկավար

Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) ղեկավար Էլչին Գուլիևը Բաքվում  ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին, որին մասնակցում են նաև Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչները։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գուլիևն ասել է, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մեծ նշանակություն է տալիս ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության իրականացմանն ու զարգացմանը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

«Հանդիպումներ և խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հետ՝ հարևան երկրների սահմանային գերատեսչությունների հետ համատեղ գործունեություն ծավալելու նպատակով, քննարկվում են հետագա համագործակցության նոր ձևերն ու մեթոդները... հաջողությամբ շարունակվում են ռուս-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման աշխատանքները, իրականացվում է օպերատիվ տեղեկատվության փոխանակում, հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում»,- ընդգծել է Գուլիևը:

Նմանատիպ նյութեր