3300 դիտում
20:51 12-10-2017
Ուկրաինայի կրթության մասին օրենքը «խախտում է լեզուների հավասարակշռությունը». ԵԽԽՎ
Ուկրաինայի կրթության մասին օրենքը խախտում է պետական լեզվի և երկրում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուների միջև հավասարակշռությունը, կարծում է ԵԽԽՎ-ն: Պատգամավորների մեծամասնությունը հավանություն է տվել բանաձևի նախագծին, առաջարկելով որոշակի փոփոխություններ կատարել: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28789736.html]«Ազատությունը»[/url]:
Մասնավորապես, ԵԽԽՎ-ն քննադատել է օրենքը, քանի որ այն ընդունվել է առանց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցելու: Հունգարիայի և Ռումինիայի պատգամավորները դեմ են արտահայտվել «խառը կրթության» գաղափարի վերաբերյալ, ըստ որի առարկաների 60%-ը դասավանդվելու են ուկրաիներեն, իսկ 40 %-ը ազգային փոքրամասնությունների լեզվով: ԵԽԽՎ-ն խնդրել է Կիևին հետևել Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկություններին: Հանձնաժողովը ամփոփ Ուկրաինայի կրթության մասին օրենքի վերաբերյալ ամփոփ կարծիք կներկայացնի դեկտեմբերի կեսերին:
Սեպտեմբերին ընդունված օրենքով՝ Ուկրաինայի տարածքում բոլոր դպրոցները պետք է երեխաների ուսուցումը կազմակերպեն ուկրաիներեն: Հունգարիայի և Ռումինիայի իշխանությունները խիստ քննադատել էին այդ փաստաթուղթը:
Նմանատիպ նյութեր
1478 դիտում
21:55 04-11-2015
Սա ԵԽԽՎ կոդեքսի խախտում է. Հերմինե Նաղդալյանը մանրամասներ է հայտնում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստից
1501 դիտում
18:44 29-06-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը
7308 դիտում
11:00 25-12-2015
Վերականգնել սպառման և խնայողությունների միջև հավասարակշռությունը. Լևոն Ալթունյան
Այս բաժնից
562 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
499 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ
535 դիտում
21:35 18-10-2024
Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն․ Էրդողան