211652_close_icon

Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան. նախագահականի նկատողությունն անպարկեշտներին կստիպի սսկվել. «Իրատես»

views-count13307 դիտում article-date 10:08 13-10-2017
«Իրատես» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամները քաղաքական դեմքեր չեն, ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի անդամներ են, որոնց գործը քաղաքային տնտեսությունը ճիշտ կառավարելն է (եթե, իհարկե, ունակ են դրան): Ոմանք, սակայն, սեփական դերն ու տեղը խառնել են, կարծում են, թե իրենց «կոլխոզում» են հայտնվել ու դեմքի լուրջ արտահայտությամբ ներկայանում են հանրությանը։ Ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը ևս այս շաբաթ դրսևորվեց իր ողջ «հմայքով», երբ, «Երկիր ծիրանիից» ավագանու անդամի քննադատությանն ի պատասխան, նետեց. «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»: Շատերը զայրալից գնահատականներ տվեցին ոչ միայն այս, այլև ավագանու ՀՀԿ մյուս անդամների մտքի «գոհարներին», սակայն մարդկային այս «տիպը» ոչ մի գնահատականից չի ազդվում, բացի մեկից: Մեր տեղեկություններով` ավագանու նիստերում տիրող մթնոլորտն անհանգստացրել է նաև նախագահականին: Առաջիկայում Տարոն Մարգարյանին կանչելու և հրահանգելու են, որ նիստերն անցկացնեն առանց նման տեսարանների, իգիթյաններին ու մյուսներին էլ սաստեն: «Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան, առանց այն էլ ՀՀԿ-ի փեշը «վառված» է, ու՞ր եք կրակը թեժացնում»,- վրդովված ասաց մեր աղբյուրը, հավելելով, որ նախագահականի կոշտ նկատողությունն անպարկեշտներին կստիպի սսկվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր