211652_close_icon
views-count43045 դիտում article-date 10:44 27-04-2020

Հերթական դանակահարությունը Երևանում. Նոր Նորքից 25-ամյա երիտասարդը «կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերք», իսկ 19-ամյա երիտասարդն էլ՝ «ձախ թիակի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոցներ

Երեկ՝ ապրիլի 26-ին, հերթական դանակահարության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։45-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 51 խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։40-ին ոստիկանության նույն բաժնում այս անգամ ահազանգ է ստացվել Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտից, ովքեր հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 54 խումբը իրենց մոտ է տեղափոխել մեկ այլ քաղաքացու։ Նոր Նորքի ոստիկանները պարզել են՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ՝ 19-ամյա Արամ Ս-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ թիակի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ տեղափոխվածը Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ՝ 25-ամյա Սամվել Գ-ն է՝ «կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Վերջինիս վերաբերյալ բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Նոր Նորքի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիճաբանությունը, որն այնուհետև ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել Նոր Նորքի 8-րդ զանգվածի 16 շենքի բակում, որի ժամանակ Արամ Ս-ն և Սամվել Գ-ն դանակով հարվածել են միմյանց։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական հետախույզները պարզել են նաև, որ նշված վիճաբանության ժամանակ Սամվել Գ-ն հարվածել է Արամ Ս-ի մայրիկին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է ֆիզիկական ցավ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր