7188 դիտում
10:43 14-10-2017
Ովքե՞ր են կրթության պատճառաբանությամբ բանակում չծառայած պաշտոնյաները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրեր առաջ խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա:
Նախարարը նշել էր, թե այսօր «ակադեմիական տարկետումը դարձել է դուռ դեպի չծառայելն առհասարակ»: «Եթե մենք ունենայինք տարկետում բոլոր սովորող ուսանողների համար, ես պատրաստ կլինեի այդ բանավեճում երկար քննարկել արդյունավետությունը ընդհատման, բայց քանի որ մեզ մոտ տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածը, այսպես թե այդպես, ընդհատում են իրենց կրթությունը, ես կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր: Մենք ունենք պրակտիկա՝ առաջին ակադեմիական տարկետում ստացողներից երբևէ այնուհետև զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը, այսինքն՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծառայելն առհասարակ»:
Եվ սա ասվում է այն դեպքում, երբ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում և ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, հենց սովորելու պատճառով չեն ծառայել բանակում:
Բանակում չծառայած պաշտոնյաների մասին բազմիցս ենք խոսել, սակայն նախարարի հայտարարությունների և նոր ձևավորված կառավարության ֆոնին, թերևս, արժի մեկ անգամ ևս վերհիշել, թե ովքեր են բանակում չծառայած պաշտոնյաները ու հենց կրթվելու «անվան տակ»:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան: 1990-1995թթ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ, 1995-1998թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա, 1997-1998թթ. անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգտոնում և Նյու Յորքում, 1997-2001 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյան: 1991- 1996 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝տնտեսագետի որակավորմամբ:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան: 1999-2004թթ. Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, պետական և մունիցիպալ կառավարում, 2004-2007 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, տնտեսագիտության թեկնածու, 2011 -2012 թթ. Սինգապուրի ազգային համալսարան, Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրագույն դպրոց, հանրային կառավարման մագիստրոս (MPA), 2016թ. Սթենֆորդի համալսարանի մասնագիտական զարգացման կենտրոն, «Սթենֆորդ-ԻԱՏԱ» ավիացիայի կառավարում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյան: 1999թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001թ.՝ ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001- 2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում, 2003-2004թթ.՝ Ա. Հումբոլտի անվան համալսարանի ասպիրանտուրայում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան. 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2001 թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2003թ՝ Լունդի համալսարանի մագիստրատուրան (Շվեդիա): 2004թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան. 1998թ. ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000 թ.՝ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վահան Հարությունյան. 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: 2011 թ՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մագիստրատուրան:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Անդրանիկ Հարությունյան: 2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյան: 2004թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը. 2005թ. մագիստրատուրան, 2009թ.՝ ասպիրանտուրան:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյան: 1994թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ՝ ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հակոբ Նազարյան: 2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: 2003 թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2006թ. ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
23644 դիտում
09:19 26-10-2017
Խուճապ. բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնի իջեցում է սպասվում. «Ժամանակ»
4048 դիտում
09:44 13-05-2020
ՔԿ-ում պաշտոնի կարող են նշանակվել նաև բանակում չծառայած անձինք. «Ժամանակ»
4374 դիտում
11:04 30-11-2019
ՊՆ-ն մտադիր չէ երկարացնել օրենքի ժամկետը, որով չծառայած և 27 տարին լրացածները գումար կտան ու կազատվեն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը