23644 դիտում
09:19 26-10-2017
Խուճապ. բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնի իջեցում է սպասվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշակի խուճապային տրամադրություններ են նկատվում: Խոսքը մասնավորապես երիտասարդների մասին է, քանի որ բանակում չծառայածների թեման սկսել է շոշափվել հենց իշխանությունների կողմից, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, ունենալու է զարգացում և հանգեցնելու է չծառայած, բայց բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց պաշտոնի իջեցման։
Բանն այն է, որ բարձրագույն ղեկավարությանը ներկայացվել են չծառայած նախարարների, փոխնախարարների, աշխատակազմերի ղեկավարների ու ստորաբաժանումների ղեկավարների ցուցակները, ինչը աղետալի պատկերի է հանգեցրել, նրանց գերակշիռ մասը չի ծառայել, իսկ իշխանությունները հասկացնելու են, որ այս իրավիճակում զորակոչ ապահովելը խնդիր է, քանզի մարդիկ տեսնում են, որ չծառայածներ են առաջ գնում, ու փորձում են ամեն գնով իրենց երեխային ազատել բանակից։
Մեր աղբյուրները պնդում են, որ 2018-ին այս իմաստով լուրջ փոփոխություններ կլինեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4048 դիտում
09:44 13-05-2020
ՔԿ-ում պաշտոնի կարող են նշանակվել նաև բանակում չծառայած անձինք. «Ժամանակ»
7185 դիտում
10:43 14-10-2017
Ովքե՞ր են կրթության պատճառաբանությամբ բանակում չծառայած պաշտոնյաները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը