138887 դիտում
14:11 14-10-2017
Արտակարգ դեպք Մասիսում. ուսուցչուհին կասկածվում է տեխնոլոգիայի դասաժամին 12-ամյա երեխային փայտով հարվածներ հասցնելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ժամը 12։00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից տեղի Ոստիկանություն հայտնել են, որ «ձախ արմնկային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 12-ամյա Սմբատ Գ.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Սմբատ Գ.-ն հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երեխան ստում է, այլ 1 օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 14։00-ի սահմաններում նշված դպրոցի 7ա դասարանում տեխնոլոգիայի դասաժամին ուսուցչուհի Հայկավարդ Պետրոսյանը դիտողություն է արել երեխային, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է նրա արմունկին և ծնկին՝ պատճառելով վնասվածքներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
11500 դիտում
11:42 15-10-2024
Արևշատում ուսուցչուհին դասաժամին «խաղ» է կազմակերպել, խաղը վերածվել է հանցագործության. Aravot.am