211652_close_icon
views-count11503 դիտում article-date 11:42 15-10-2024

Արևշատում ուսուցչուհին դասաժամին «խաղ» է կազմակերպել, խաղը վերածվել է հանցագործության. Aravot.am

Արարատի մարզի Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ. Ղ-ն դասաժամի ընթացքում առաջին դասարանի աշակերտների բերաններին կպչուն ժապավեն կապելու համար առայժմ արժանացել է միայն նկատողության: Դպրոցի տնօրեն Սերինե Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավապահներից է իմացել կատարվածի մասին.

«Հանցագործություն չէ, ուղղակի խաղ է կազմակերպել , էդ խաղը, չգիտես ինչու, վերածվել է հանցագործության: Մենք այդ թեմաներով իրավապահների հետ զրուցել ենք, ամեն ինչ նորմալ է, անցել, գնացել է: Ինքը խաղ է կազմակերպել ընդամենը»:

Aravot.am-ի հարցին, այսինքն նորմալ եք համարում դասաժամին նման խաղերը, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց.

«Մենք ժողով ենք արել, որոշել ենք իրեն բանավոր նկատողության արժանացնել: Ինքը այս դպրոցում 38 տարվա աշխատանքային ստաժ ունի: Ինքը նաեւ պարզաբանել է, թե ինչու է այդպես վարվել, ասաց՝ աշակերտները աղմկել են, ասել է՝ հիմա ինչ անեմ, սկոտչով ձեր բերանները փակե՞մ, լռություն ենք խաղում: Էդ երկու հոգին առաջ են ընկել, ընդամենը մեկ վայրկյանով փակել ու բացել է: Իհարկե, ընդունելի չեմ համարում, դրա համար արժանացրել եմ նկատողության: Այդ դեպքից որեւէ մեկը չի բողոքել՝ ոչ ծնող, ոչ աշակերտ: Ես սահմանափակվել եմ բանավոր նկատողությամբ»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր