211652_close_icon
views-count15412 դիտում article-date 17:20 14-10-2017

Անհայտ անձի կամ անձանց կողմից «Դիլիջան ազգային պարկ»-ի անշարժ հենակետի վագոն-տնակը հրկիզելու փաստով հարուցվել է քրեական գործ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և դիտավորությամբ գույքի ոչնչացաման փաստով։ Ժամը 20։50-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Ռուբեն Խանումյանը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամասի» մասնաճյուղի տարածքում տեղակայված «Պանտերա» պահնորդական ՍՊԸ-ին պատկանող անշարժ հենակետի մոտ ծառայություն կատարելիս է եղել Խաշթառակ գյուղի բնակիչներ՝ 54-ամյա Ռուբեն Օհանյանի և 52-ամյա Աշոտ Սարիբեկյանի հետ, երբ մի խումբ անհայտ անձինք մոտեցել են իրենց, քաշքշել նրանց, անհիմն վիճաբանել և այդ ժամանակ անհայտ անձը հրկիզել է անշարժ հենակետի վագոն-տնակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը, Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վահե Ղազարյանը։ Ժամանել է նաև Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնի ավագ քննիչ Կոստանյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված վիճաբանությունը միտումնավոր, իսկ այնուհետև վագոն-տնակը այրել են անտառից ապօրինի անտառահատումներ կատարողները, որոնց մի մասի ինքնությունն արդն իրավապահները գիտեն և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Երեկ՝ հոկտեմբերի 13-ի երեկոյան «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցներից մեկում բռնկված հրդեհի մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը։ «Ահա այսպես են ոմանք պայքարում ապօրինի ծառահատումների դեմ»,- ուղիղ միացման ժամանակ ասել էր բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Ա. Մինասյանի մամուլի քարտուղարի հրապարակած տեսանյութը՝ հրդեհի վայրից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր