19576 դիտում
22:37 14-10-2017
Արտակարգ դեպք Վանաձորում. «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակից գողություն է կատարվել
[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, հոկտեմբերի 12-ին, գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:25-ից մինչև 21:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 16 հասցեում գործող «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակի նախամուտքից գողացել են ձեռքի պայուսակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, պայուսակը պատկանել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Կարինե Մարտիրոսյանին, իսկ պայուսակում եղել է 15 հազ. դրամ, պոլիէթիլենային 2 փաթեթ, որոնց մեջ եղել են տարբեր տեսակ պարագաներ, բանկային քարտ, և օծանելիքներ:
Ըստ Կ. Մարտիրոսյանի հայտարարության, գողության պատճառով ինքը կրել է 130 հազ. դրամի վնաս:
Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Կ. Մարտիրոսյանը որպես ուսուցչուհի աշխատում է Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
39729 դիտում
11:52 20-10-2017
Գողություն՝ «Ալյանս» ՍՊԸ-ի գրասենյակից. գողացել են չհրկիզվող պահարանն ու համակարգիչը
11758 դիտում
23:30 26-04-2018
Գողություն ուսումնական կենտրոնի գրասենյակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ